«Աշխարհում երկակի ստանդարտների հերթական օրինակը». Արտակ Զաքարյան


«Աշխարհում երկակի ստանդարտների հերթական օրինակը». Արտակ Զաքարյան
Մարտ 6 06:24 2022

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ԱՄՆ-ը (Սպիտակ Տան (ԱԱԽ-ի) պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Խորն) դատապարտում է ԶՈւ մասին կեղծ լուրեր տարածելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող ռուսական նոր օրենքը:
«Յա, իրո՞ք», հարգելի ամերիկացիներ: Իսկ գուցե, մի թեթև էլ դատապարտեք Հայաստանո՜ւմ տեղի ունեցող իրավական «беспредел»-ը: Թե՞ Հայաստանի քաղբանտարկյալները, քրեականացվող քաղաքական գործերը, վախի ու սպառնալիքի տակ իրականացվող դատական «արդարադատությունը» չի խոչընդոտում արևմուտքի «ժողովրդավարությանը», իսկ ՌԴ կռվող բանակի դեմ կեղծ լուրերի տարածման արգելանքը` խոչընդոտում է: 
Հայաստանում կապիտուլյանտներին ու հայրենիքը թշնամուն հանձնողներին հայհոյելու քրեականացումը` ըստ արևմուտքի նորմալ է: Այսինքն` ասում են, որ «հարգեք» ձեզ գլխին իշխանություն կարգված ներքին թշնամուն, հայի տականքին, մի հայհոյեք ձեր Հայրենիքն ու բանակը կործանողներին, որովհետև այն ձեռնտու է ՆԱՏՕ-ի անդամ թուրքերին ու նավթ ծախող ազերներին: 
Իսկ Ուկրաինայի նատոյացման դեմ կռվող Ռուսաստանում, զինուժի դեմ խառնակչական, շինծու և խուճապային կեղծ լուրերի տարածման քրեականացումը` դատապարտելի է: Որովհետև այն հիմա ձեռնտու չէ ՆԱՏՕ-ին: 
Երկակի ստանդարտները եղել են աշխահի բոլոր ողբերգությունների, պատերազմների ու բախումների խթանիչը: Կոսովոյին, Աբխազիային, Ղրիմին կարելի է, Արցախին` չի՞ կարելի...»:

 
Աղբյուրը` Արտակ Զաքարյան