«Այս բանաձևը կարևոր գործիք կարող է դառնալ` կանխելու Բաքվի դիկտատորի կործանարար ծրագրերը». Գ. Աբրահամյան


«Այս բանաձևը կարևոր գործիք կարող է դառնալ` կանխելու Բաքվի դիկտատորի կործանարար ծրագրերը». Գ. Աբրահամյան
Մարտ 4 15:50 2022

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը. «Հետևողական աշխատանքն արդյունքներ տալիս է. հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի հիմնական օրակարգում ներառվել է ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ պատմամշակութային հուշարձանների վերացման խնդրի մասին հրատապ բանաձևը։ 
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին այս խնդիրն առաջ մղելու, փաստահավաք աշխատանք իրականացնելու և փաստերի հիման վրա այս օրակարգը ԵԽ պաշտոնյաներին հասանելի դարձնելու համար։ Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր Վան Դալենը, Մարինա Կալյուրանդը և մի շարք այլ պատգամավորներ իրապես հասկացան, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման քաղաքականությունը մեծապես աջակցեցին այս բանաձևի նախաձեռնությանը, որն արդեն մտել է Եվրոպական խորհրդարանի հաջորդ շաբաթվա լիագումար նիստերի ՕՐԱԿԱՐԳ, հուսանք և դեռ աշխատենք, որ քվեարկությամբ այն ընդունվի։ 
Այս բանաձևը հետագայում կարևոր գործիք կարող է դառնալ` կանխելու Արցախի հայկականության հետքը ջնջելու Բաքվի դիկտատորի կործանարար ծրագրերը»։