Կուպյանսկ քաղաքի քաղաքապետ, հակաազգայնական ՕՊԶԺ («Оппозиционная платформа — За жизнь») Գենադի Մացեգորան հայտնել է, որ բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության զինվորականների հետ, որոնք մտել են քաղաքի տարածք։
Նա տեսաուղերձ է տարածել, որում հայտարարել է Կուպյանսկը Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ հանձնելու մասին։ Բացի այդ, նա տվել է քաղաքապետարանի տեխնիկան, որպեսզի ռուս զինվորականները փորեն և ամրացնեն իրենց դիրքերը: Քաղաքապետը նաև ռուս զինվորներին տեղավորում է հանրակացարաններում։
Ըստ նրա, ինքը գնացել է այդ քայլին, որպեսզի փրկի քաղաքը, բնակչությանն ու ենթակառուցվածքները։










