Մենք նույնիսկ հումանիզմի նշույլ ցուցաբերող թշնամու բախտ չունենք․ ադրբեջանագետ


Մենք նույնիսկ հումանիզմի նշույլ ցուցաբերող թշնամու բախտ չունենք․ ադրբեջանագետ
Փետրվար 26 17:04 2022

Ռուսաստանում շատ կան քաղաքացիներ, որոնք չեն վախենում պատերազմի դեմ խոսել և օգնություն հավաքել Ուկրաինայի համար։Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովա․

«Ուկրաինայում պատերազմը այլ ա։ Թվում ա, թե բոլոր պատերազմները նույնն են, բայց չէ։ Հիմնական բաները, որոնք ֆիքսել եմ՝

-Ուկրաինայի ներսում շատ կան քաղաքացիներ, որոնք օգնում են ռուսական բանակին նյութերով/ինֆոյով/դիմավորելով

-Ռուսաստանում շատ կան քաղաքացիներ, որոնք չեն վախենում պատերազմի դեմ խոսել և օգնություն հավաքել Ուկրաինայի համար

-Ուկրաինայում բնակիչները կարող են մոտենալ ռուս զինվորներին, վիճաբանել, փակել տեխնիկայի դեմը

- Քաղաքացիները բազմաթիվ վիդեոներ են նկարում թշնամու տեխնիկայի մոտ երթևեկելիս կամ քայլելիս

- Գերի հանձնվողներին կարծես թե չեն խոշտանգում երկու կողմն էլ

Մենք նույնիսկ հումանիզմի նշույլ ցուցաբերող թշնամու բախտ չունենք»։