ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայուհի, ով խաբեց թշնամուն՝ խոսելով իրենց լեզվով և միայնակ պահեց հայկական դիրքը


ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայուհի, ով խաբեց թշնամուն՝ խոսելով իրենց լեզվով և միայնակ պահեց հայկական դիրքը
Փետրվար 17 05:28 2022

Ջեմմա Հովհաննիսյանը մարտական դիրքերում անցած կյանքի համար չի ափսոսում, միայն կորցրած ընկերների չապրած տարիների համար է ցավ ապրում: Հեղինե Հովհաննիսյանին մարտական ընկերները ճանաչում են Ջեմմա անունով: Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից տիկին Ջեմման հայրենի Փոքր Վեդի գյուղի տղամարդկանց հետ զենք է վերցնում ու միանում Երասխավանի պաշտպանությանը: Տիկին Ջեմման չէր կարող չգնալ, քանի որ մանկությունն անցել էր Արարատին հեռվից նայելով։

Տիկին Ջեմման 1988-94 թթ.-ին եղել է 5-րդ կամավորական բրիգադի վաշտի հրամանատարը: Մարտական հրամանները զինակից ընկերները կատարել են առանց քննարկման, քանի որ հրամանատարի վստահությունը վաստակել էր արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից: