Անձին կորոնավիրուսով վարակելու համար քրեական պատիժ է սահմանված, ընդհուպ մինչև ազատազրկում


Անձին կորոնավիրուսով վարակելու համար քրեական պատիժ է սահմանված, ընդհուպ մինչև ազատազրկում
Հունվար 29 23:37 2022

Քրեական օրենսգրքի 124.1 հոդվածը սահմանում է անձին նոր կորոնավիրուսային հիվանդությունով վարակելու համար նախատեսված պատիժները:

Հոդվածում նշվում է՝

1. Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

 

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։