Այսօր՝ Մոսկվայում, Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմնակիցները բոլոր հանարվոր մեթոդներով փորձել են կանխել «Ռուսաստանի հայերի միության» կողմից կազմակերպված «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտումը: Տարբեր պրոադրբեջանական Telegram ալիքներով, ինչպես նաև ռուսական այն լրատվամիջոցներով, որոնք սերտ կապեր ունեն արդբեջանական կլանի հետ և անձամբ վերահսկվում են Ալիևի կողմից, ինֆորմացիոն գրոհ են սկսել «Ռուսաաստանի հայերի միության» վրա՝ վերջիններիս պիտակավորելով «ֆաշիստ» և այլ նմանապիպ լոզունգներով: Սակայն պետք է արժանի գնահատական տալ «Ռուսաստանի հայերի միությունը» ղեկավարությանը, որ անկախ ամենի ինչից, «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտումը չեն չեղարկել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի հայերի միությունն իր ֆեյսբուկյան էջում հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ հունվարի 28-ին՝ հայոց բանակի կազմավորման 30-ամյակի օրը, Ռուսաստանի հայերի միությունում կցուցադրվի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։ Այս լուրը բավականին մեծ տարածում էր գտել և ողջունվել հատկապես ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների շրջանակներում ու իհարկե չէր վրիպել մեր թշամի ադրբեջանցիների աչքից, ովքեր անընդհատ հետևում ու մանիպուլացնում են Ռուսաստանի հայերի միության գրեթե բոլոր հայրենանպաստ միջոցառումները: Իհարկե 20-րդ դարում արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի երկարատև նախանձը, որ հայ ազգը հպարտանում է իր փառահեղ էջերով և հերոսներով, հետապնդում են նրանց, քանի որ նրանց ազգային հերոսները համեմատվելու ոչ մի արժեք չունեն: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ադրբեջանը նման քայլերի է դիմում միգուցե նրա համար, որ մոռացության մատնի Ռասուլզադեին, ով հայրենական մեծ պատերազմի տարիներին ղեկավարել է Վերմախտի ադրբեջանական լեգեոնը և կռվել Լեհաստանում Կարմիր բանակի դեմ, կամ Սաֆարովին՝ հանցագործ, ով սպանել է քնած հայ սպային:
Գարեգին Նժդեհի մահից այսքան տարի հետո նույնիսկ ադրբեջանը կռվում է նրա ստվերի հետ: