Արտակարգ դեպք՝ Երևանում. 61-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է 67-ամյա կնոջ գլխին


Արտակարգ դեպք՝ Երևանում. 61-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է 67-ամյա կնոջ գլխին
Հունվար 28 20:35 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 27-ին Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 18։20-ի սահմաններում նշված ենթակայանից հայտնել էին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ ՀԷԿ շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են 67-ամյա Լուսիկ Գ-ին՝ «աջ գագաթային շրջանի կտրած վերք» վնասվածքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքոր պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Լուսիկ Գ-ի հետ իր տանը վիճաբանել է Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչ՝ 61-ամյա Մարինե Ա-ն, ով խոհանոցային դանակով հարվածել է Լուսիկ Գ-ի գլխին։



loading...