Ադրբեջանը Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայաններ է կառուցելու՞


Ադրբեջանը Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայաններ է կառուցելու՞
Հունվար 27 21:06 2022

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի հետ աշխատում է Զանգելանի և Լաչինի օդանավակայանները շահագործման հանձնելու համար։

Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ օդային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։

«Վարանդայի (Ֆիզուլիի) օդանավակայանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայանների կառուցման համար»,-նշել է նա։

Աղբյուր՝ 24news.am



loading...