Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը. Տիգրան Աբրահամյան


Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը. Տիգրան Աբրահամյան
Հունվար 25 12:34 2022

Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը: Նրա բոլոր հայտարարությունների հիմքում այդ գործոնն է դրված: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ արված մի շարք հայտարարություններին:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, դրանք կամ աղճատված են, կամ որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը.

«Օրինակ, հղում է անում Մադրիդյան փաստաթղին և ասում է, թե դրա հիմքում եղել է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ, բոլորը տեղյակ են, որ մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է երեք սկզբունք`տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք ու ուժի սպառնալիքի չկիրառում, այսինքն` ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված», - նշեց պատգամավորըև հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի մարսման ու հանրության կողմից իր անձն անխոցելի դարձնելու միտումը:



loading...