Իշխանության հերթական սուտն ու օլիգարխների մանր ժուլիկությունը.(լուսանկար)


Իշխանության հերթական սուտն ու օլիգարխների մանր ժուլիկությունը.(լուսանկար)
Հունվար 21 22:22 2022
Իշխանության հերթական սուտն ու օլիգարխների մանր ժուլիկությունը։
Տարեսզկբին իշխանականները թմբկահարեցին, թե պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է։ Զոմբի մասսան հերթական էյֆորիան ապրեց, թե բա տեսեք ինչ «բարեփոխում» են անում իշխանականները։ Տպավորությունն այնպիսին էր, թե սահմանի խնդիրները լուծվել էին, գերիները վերադարձել էին, Շուշին ու Հադրութը՝ նույնպես, խայտառակ գնաճ չկա, անգամ Քերոբյանն էլ կատակ չի անում, ու մնացել էր միայն պոլիէթիլենային տոպրակների հարցն էլ լուծել ու ապագան արդեն հասել է։
Բայց, իրականում էդ տոպրակները ոչ թե արգելվել են, այլ՝ թանկացել։ Այսպես, իշխանության սրտի օլիգարխների սուպերմարկետներում, «Երեւան Սիթիում» այն արժի 45 դրամ, Սասի Արտակի՝ «ՍԱՍ» սուպերմարկետում՝ 75 դրամ, «Էվրիկայում»՝ 40։
Թե բա արգելված է, ոչ սա խաբեություն է։



loading...