Անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ


Անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ
Հունվար 17 19:12 2022

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճկներ պետական ծառայությունը, այդ աշխատանքներն այսօր էլ արդյունք չեն տվել, որի պատճառ է հանդիսացել նաև եղանակային անբարենպաստ պայմանները:

 
 
 

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն:

 

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: