Դատական համակարգը հակազդեց իր նկատմամբ այս տարիների ընթացքում կազմակերպված հետապնդմանը. Արթուր Ղամբարյան


Դատական համակարգը հակազդեց իր նկատմամբ այս տարիների ընթացքում կազմակերպված հետապնդմանը. Արթուր Ղամբարյան
Հունվար 14 20:40 2022

Դատական համակարգը, Ա. Ազարյանին ընտրելով, վերջապես ինստիտուցիոնալ կերպով և պատշաճ միասնականությամբ հակազդեց իր նկատմամբ այս տարիների ընթացքում կազմակերպված հետապնդմանը: Նման գնահատականով է հանդես եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ արձագանքելով դատավորների միության նախագահի ընտրությանը։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ.նրա օգտին քվեարկել է 139 դատավոր, Ելիզավետա Դանիելյանի օգտին՝ 44։

«Շնորհավորում եմ բոլոր Անկախ ու արժանապատիվ դատավորներին»,- նշել է Արթուր Ղամբարյանը: