Պատասխան Քննչական կոմիտեին. «Onyxum» ընկերությունը չի հավաքագրում անդամներ և ներդրումներ


Պատասխան Քննչական կոմիտեին. «Onyxum» ընկերությունը չի հավաքագրում անդամներ և ներդրումներ
Հունվար 14 17:33 2022

Օրերս ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել «Onyxum» ընկերության մասին:

Հիշյալ հայտարարությունն ապատեղեկատվություն է, այն խախտում է անմեղության կանխավարկածը, իսկ դրանում տեղ գտած անհիմն հորդորներն ուղղակիորեն դուրս են Քննչական կոմիտեի լիազորություններից:

Անհրաժեշտ ենք համարում հերքել Onyxum» ընկերությանը հասցեագրված մեղադրանքները և հստակեցնել հետևյալը.

«Onyxum» ընկերությունը որևէ կապ չունի «Vodanet British LTD», «VODA», «voda.net», «vodanet.io» անունների տակ գործունեության և գործող խմբերի հետ:

«Onyxum» ընկերությունը հանդիսանում է Կանադայում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում:

«Onyxum» ընկերությունը զբաղվում է հյուրանոցային փաթեթների վաճառքով, որոնք պայմանագրերի հիման վրա տրամադրվում են հաճախորդներին:

Հայաստանի Հանրապետությունում «Onyxum» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2018թ. և ունի ավելի քան 60 հյուրանոցների հետ պայմանագրեր:

«Onyxum» ընկերությունը՝ 2018-2021թթ. Ընթացքում հյուրանոցային համարներ է վաճառել ավելի քան 9000 հաճախորդների, ընդհանուր առմամբ մոտ 46000 գիշեր և բոլոր հյուրանոցային սենյակները տրամադրվել են հաճախորդներին:

«Onyxum» ընկերությունը վարում է հաճախորդակենտրոն քաղաքականություն և հաճախորդների կարիքներն ու գոհունակությունը առաջնահերթություն է Ընկերության համար:

«Onyxum» ընկերությունը ունի հյուրանոցային փաթեթների չեղարկման բավականին ճկուն քաղաքականություն  հաճախորդների համար՝ տրամադրելով ամբողջական փոխհատուցում 10 օրվա ընթացքում և 70%-ի չափով փոխհատուցում՝ 45 օրվա ընթացքում: Բացի դրանից «Onyxum» ընկերությունը ունի հիշեցումների ավտոմատացված համակարգ, որի միջոցով 2 շաբաթը մեկ փաթեթներից օգտվելու մասին հիշեցում է ուղարկվում հաճախորդներին: «Onyxum» ընկերությունը 3-ից մինչև 6 ամիս ժամանակահատվածով իր հաճախորդներին տրամադրել է փաթեթների երկարաձգումներ ֆորս մաժորային իրավիճակներով պայմանավորված՝ ինչպես COVID19 համավարակով պայմանավորված սահմանափակումների այնպես էլ 2020թ. պատերազմի կապակցությամբ:

Ավելին,  2020թ. պատերազմի ընթացքում «Onyxum» ընկերությունն իր հաճախորդների ցանցի միջոցով նախաձեռնել է դրամահավաք, որի արդյունքում Համահայկական հիմնադրամին է նվիրաբերվել մոտ 350.000 ԱՄՆ դոլար գումար:

ՀՀ Քննչական Կոմիտեն մերկապարանոց ապատեղեկատվություն է տարածում:

«Onyxum» ընկերությունը չի հավաքագրում անդամներ և ներդրումներ: «Onyxum» ընկերության եկամուտը բաղկացած է բացառապես հյուրանոցային փաթեթների վաճառքներից և այդ միջոցներն ուղղվում են հյուրանոցային փաթեթների համար վճարումներին և կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերին:

ՀՀ Քննչական կոմիտեի կողմից նման հայտարարության նպատակը ոչ այլ ինչ է քան «Onyxum» ընկերության բարի համբավը վնասելը և դժգոհության ալիք խթանելն է, որի արդյունքում հնարավոր կլինի նոր թափ հաղորդել իրեն բոլոր իմաստներով սպառած քրեական հետապնդմանը:

Այսպիսի գործողությունները չեն բխում ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող շահերից, և պետական մարմինների օրենքով սահմանված լիազորություններից և ի ցույց են դնում քննչական մարմնի կողմնակալությունն ու կանխակալությունը և ամեն գնով քրեական հետապնդում իրականացնելու ձգտումը:

 

Onyxum 11007823 Canada Inc.