Կառուցողական մթնոլորտում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը. ԱԳՆ


Կառուցողական մթնոլորտում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը. ԱԳՆ
Հունվար 14 16:35 2022

Մոսկվայում այսօր՝ հունվարի 14–ին,  տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ  պաշտոնական կայքից։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։