Գնդապետի վերջին նամակը որդուն ու կիսատ մնացած գործը. Վահագն Ասատրյանը կդառնար 45 տարեկան


Գնդապետի վերջին նամակը որդուն ու կիսատ մնացած գործը. Վահագն Ասատրյանը կդառնար 45 տարեկան
Հունվար 14 14:45 2022
«Մեր խնդիրն է թույլ չտալ, որ հայ զինվորի մատը փուշ մտնի, մեզ համար մեր զինվորը շատ թանկ է, ի տարբերություն իրենց». գնդապետ, Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանը զոհվեց այն վստահությամբ, որ հայկական բանակը միշտ հաղթելու է։
ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանն իր ծննդյան օրը տանը կազմակերպված խնջույքներին երբեք ներկա չէր լինում կամ տուն էր հասնում ուշացումով։ Արդեն 2–րդ ծննդյան օրնէ, որ Վահագնի բացակայությանը հարմարված ընտանիքը նրա ներկայությունը զգում է Եռաբլուրում։ Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան։
Կեսգիշերին նրա շիրիմի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվում` Վահագնի ընտանիքի անդամները, ընկերներն ու զինվորականները։
«Ինձ համար Վահագնը կա, ամեն տեղ է։ Նա նաև ողջ է այն զինվորականների համար, որոնք կլոր տարին գալիս են, նստում նրա շիրիմի մոտ, հուզվում, պատմություններ պատմում պատերազմում նրա անցած ուղղուց։ Վահագնի համար զինվորը մեծագույն արժեք էր։ Օգնում էր բոլորին, դրա համար էլ մինչ օրս միայն օրհնանք եմ լսում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է մայրը՝ Սիմա Պետրոսյանը։
Уголок памяти национального героя Армении, полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Գնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի անկյունը իրենց տանը. Արխիվային լուսանկար
 

Մանրամասները՝  սկզնաղբյուր կայքում



loading...