Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը կեղծ է․ նախկին իմքայլական


Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը կեղծ է․ նախկին իմքայլական
Հունվար 14 11:22 2022

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը կեղծ է, քանի որ Հայաստանում չկա և չի էլ եղել պատերազմի օրակարգ: Հայաստանի ոչ մի ղեկավար չի արել ռազմատենչ կամ ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ՝ ի տարբերություն Ալիևի: 
Այսօր խորհրդարանում գտնվող որևէ ուժ պատերազմի օրակարգ չի սպասարկում, բոլորն ընդունում են, որ նոյեմբերի 9–ի հրադադարը փոփոխության ենթակա չէ: Չկա պատերազմի օրակարգ այսօր, դրա համար «խաղաղության դարաշրջանի» մասին օրակարգը կեղծ է: Նիկոլ Փաշինյանը չի դնում բովանդակություն խաղաղության օրակարգի մեջ, չի նշում, թե ինչ պայմաններով է պատրաստ գնալ խաղաղության Բաքվի հետ: Ադրբեջանը ևս խոսում է խաղաղության մասին՝ դնելով իր պայմանները:

 



loading...