|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հետաքրքիր է՝ Կիրգիզիայի նախագահը կարճատև արձակուրդ է վերցրել և չի մասնակցում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների առցանց հանդիպմանը: Հունվարի 11-ին Ղազախստանում սպասվում է թյուրքալեզու պետությունների կազմակերպության արտգործնախարարների հավաք, որը Թուրքիայի նախաձեռնությունն է: Մինչ այդ՝ հունվարի 6-ին, Էրդողանն իր նախաձեռնությամբ կապվել էր կազմակերպության անդամ երկրների նախագահների հետ, այդ թվում՝ Կիրգիզիայի և Ուզբեկստանի: Ուզբեկստանը ՀԱՊԿ անդամ չէ: Հետաքրքիր է՝ Կիրգիզիայի նախագահի չմասնակցելը հունվարի 10-ի ՀԱՊԿ վեհաժողովին, Էրդողանի՞ «ջանք» ու «դեմարշն» է: Թուրքիան Ղազախստանում ուշացավ, բայց Էրդողանը փորձում է կամաց-կամաց հասնել: Ընդ որում՝ կարծես թե այդ գործին ներգրավվում են ռուսական մեդիա-փորձագիտական դաշտում գործող այն շրջանակները, որոնք Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ պայմանավորածության «ապոլոգետներն» են, որոնք սկսում են շրջանառել միտք, թե Ղազախստանում Պուտինն ու Էրդողանը կարող են գտնել պայմանավորվածության եզրեր: Այդտեղ, իհարկե, միայն թուրք-ադրբբեջանական վարձավճարների հարցը չէ: Այդ խնդրով մտահոգ են ռուսական տնտեսա-քաղաքական վերնախավի ազդեցիկ շրջանակներ, որոնց համար ամերիկա-ռուսական ինտենսիվ բանակցությունն անկասկած մտահոգիչ է: Որքան էլ պրոպագանդայի մակարդակով առկա է ավանդական «բրավադան», այդուհանդերձ նրանք ներքին իրողություններին ծանոթ լինելով պատկերացնում են, որ ամերիկա-ռուսական պայմանավորվածությունը կարող է ներառել ներռուսական ստատուս-քվոյին վերաբերող հարցեր: Ավելին, այդ հարցերին անդրադառնալու համար Պուտինին նույնիսկ կարող են տալ, այսպես ասած, արտաքին դաշտի որոշ ուղղություններում դիրքերն ամրացնելու վերահսկելի քարտ-բլանշ, հետո ներսի վերաբերյալ պարտավորություն-պայմանավորվածության անցնելու համար»: |
Աղբյուրը` Հակոբ Բադալյան










