|
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի գրառումը․ «Նախագահ Տեր֊Պետրոսյանը անառարկելի հեղինակություն էր 90֊ականների հետխորհրդային առաջնորդների շրջանում. նրա խոսքին աչալուրջ էին լինում, խորհրդին հետևում էին, և նրան թույլատրվում էր ամեն ինչ` անգամ ոչ մի գրամ չխմել այդ «գործի» տիտանների շրջապատում։ Դե պատկերացրեք իմ` երիտասարդ նախարարիս վիճակը, երբ պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվող ճաշկերույթների ժամանակ նախագահներ Ելցինի կամ Նիյազովի հայացքը կանգնում էր ինձ վրա` Տեր֊Պետրոսյանի փոխարեն штрафную рюмку ինձանից պահանջելով։ Հատկապես ծանր էր ինձ համար 1997-ին Աշգաբատ կատարած այցը` մի երկու ամիս խելքս գլուխս չէր գալիս դրանից հետո։
|
«Նրան թույլատրվում էր ամեն ինչ` անգամ ոչ մի գրամ չխմել այդ «գործի» տիտանների շրջապատում»․ Արմեն Դարբինյան










