Գործարար Գրիգոր Տեր- Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Կոմիտասի շուկա» նախագիծը։ Ժամանակակից լուծումներով ու նոր մոտեցումներով նախագիծը կյանքի կկոչվի առաջիկայում։ Մինչ այդ Տեր- Ղազարյանը հրապարակելով նախագիծը, հարցում է իրականացնում նաև սոցիալական ցանցում։
«Հարգելի ընկերներ, խնդրում եմ կարծիք հայտնել "ԿՈՄԻՏԱՍԻ ՇՈՒԿԱ" պրոյեկտի մասին:
ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ՇՈՒՏՈՎ !!!
Հ.Գ.
Ի՞նչ փոփոխություն կուզեիք տեսնել:
Խնդրում եմ ձեր կարծիքները գրել քոմենթում կամ անձնական նամակով»,- գրել է նա։










