Ավանդաբար ամենալավ ռուսերեն խոսացողները եղել են Հադրութի հայերը, մինչև Հադրութը չծախին թուրքերին, հիմա Հադրութում լավ թուրքերեն են խոսում․ Դանիելյան


Ավանդաբար ամենալավ ռուսերեն խոսացողները եղել են Հադրութի հայերը, մինչև Հադրութը չծախին թուրքերին, հիմա Հադրութում լավ թուրքերեն են խոսում․ Դանիելյան
Դեկտեմբեր 24 19:34 2021

Հայաստանում իրականացված ներդրումների մոտ 80%-ը ռուսաստանյան կապիտալ է: Ռուսաստանյան կապիտալին էականորեն զիջում է Կիպրոսը, որը երկրորդ տեղում է ու երրորդ տեղում գտնվող Հայաստանը:

 

Առաջին եռյակից հետո գալիս են եվրոպացիները և այլոք` չնչին մասնաբաժիններով: Ընդ որում, Կիպրոսի օֆշորային կապիտալը նույնպես հիմնականում ռուսական է, մասամբ նաև հայկական: Այսինքն արխային կարանք համարենք, որ Հայաստանում ներդրված գումարների 80%-ը ռուսաստանյան է:

 

Փաստացի բոլոր հիմնարկների, անկախ նրանից` ինչ չափի ու ոլորտի 80%-ը պատկանում է ռուսաստանյան կապիտալին` էներգետիկայից մինչև առևտրի կենտրոններ, բանկերից մինչև տրանսպորտ: Ոչ ԱՊՀ, ոչ էլ ԵԱՏՄ որևիցէ այլ նմանատիպ ցուցանիշ ունեցող երկիր չկա:

 

Այս ֆոնին վերջին 30 տարվա ընթացքում ռուսերենը որպես երկրորդ լեզու աստիճանաբար զիջեց անգլերենին, ռուսալեզու ալիքներն արդեն ոչ մեկ չի նայում, դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցանումը էականորեն նվազել է: Թեպետ Հայաստանի Հանրապետությունը արտաքին քաղաքական մակարդակով ինտեգրվել է Ռուսաստանի բոլոր պրոյեկտներին, մշակութային մակարդակով Ռուսաստանը միայն նահանջել է Հայաստանում` ունենալով այստեղ բոլոր առումներով աննախադեպ ֆինանսական ներկայություն:

 

Ավելին՝ ռուսաստանյան քարոզիչները պնդում են, որ 2018 թվին Հայաստանում իշխանության եկան հակառուսական ուժեր: Այդ ուժերը` թե արտաքին քաղաքական, թե ֆինանսական առումով միայն խորացրին ռուսական ներկայությունը Հայաստանում, բայց միևնույն է համարվում են հակառուսական: 

 

Հիմա, երբ կեղծ հայրենասերները բղավում են թուրքական ֆինանսական էքսպանսիայի մասին ու պնդում են, որ դա ՀՀ ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, մոտս հարցեր են առաջանում:

 

Օրինակ` ինչպե՞ս կարող էր 80%-ով ՌԴ-ին պատկանող երկրում իշխանության գալ հակառուսական մեկը, էլ չասեմ, թե ինչու՞ էին բուն հեղաշրջման պրոցեսին մասնակցում ռուսական ընկերությունների աշխատակիցները:

 

Ո՞նց կարա Թուրքիան գրավի Հայաստանը, եթե 80%-ով ռուսացած տնտեսության, դարավոր բարեկամության, հոգևոր ու կրոնական մտերմության պայմաններում մեր ջահելությունը միևնույն է երկու բառ ռուսերեն չի կարում իրար կապի: Կամ ասենք` ո՞նց եղավ, որ Թուրքիայից բոլոր առումներով շատ ավելի հզոր պոտենցիալ ունեցող Իրանը մեզ դեռ չի գրավել, թեպետ արդեն մի քանի տասնամյակ է մեր հետ անխոչընդոտ շփվում են:

 

Իմիջիայլոց Թուրքիան արդեն դարձել է ՌԴ 3րդ գլխավոր արտաքին առևտրային գործընկերը` Չինաստանից ու Գերմանիայից հետո: Շուտով Գերմանիային էլ կանցնի: 

 

Անձամբ ես չեմ կարծում, որ Թուրքիայի հետ բացվելիք սահմանը մեր տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա: Հակառակը, մեր գյուղմթերքը լրիվ կորցնելու է մրցունակությունը: Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ռուսական ջանքերը համարում եմ Մոսկվայի հերթական խայտառակ, նույնիսկ կասեի հանցավոր անփութությունը սեփական երկրի շահերի նկատմամբ:

 

Իսկ Ռուբինյանի դեմ արձակված հակաքարոզի ալիքը, մեղմ ասած, զավեշտալի է: Իրենց թվում է, որ եթե Ռուբինյանի փոխարեն կարգավորման դեսպան լիներ Սիմոնյան Ալենը, կարգավորման պրոցեսից ավելի շատ կկարողանային քամել իրենց անձնական գրպանների համար: Ու ոչ մեկին չի հետաքրքրում էն փաստը, որ 80%-ով ՌԴ-ին պատկանող տնտեսության մեջ ռուսերեն խոսացող գրեթե չի մնացել, քանի որ դա իրենց գրպանին անմիջականորեն չի խփում: 

 

Ավանդաբար ամենա լավ ռուսերեն խոսացողները եղել են Հադրութի հայերը, դեռ ռուսական կայսրության ժամանակներից էր էդպես: Մինչև Հադրութը չծախին թուրքերին: Հիմա Հադրութում լավ թուրքերեն են խոսում:

 

Արթուր Դանիելյան