«Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել». Գոռ Աբրահամյան


«Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել». Գոռ Աբրահամյան
Դեկտեմբեր 23 17:35 2021

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառումը. «Առանձին հրապարակումներում տեսա ձևակերպումներ այն մասին, որ դատախազությունը չի հաստատել Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Դա իրականությանը չի համապատասխանում. մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել և նման հարց չէր կարող քննարկվել:
Պարզապես վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության ավարտ հայտարարվելուց հետո հսկողություն իրականացնող դատախազն է պահանջել գործի նյութերը և դրանց ծանոթանալու արդյունքում ցուցումներով այն ետ է ուղարկել՝ լրացուցիչ քննություն կատարելու:
Լրատվամիջոցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հանգամանքին»:

 
Աղբյուրը` Գոռ Աբրահամյան