«Լարված գիշեր է սպասում Հայկոյի այն ընկերներին, որոնց նա գործի էր դրել քաղաքապետարանում». Երվանդ Վարոսյան


«Լարված գիշեր է սպասում Հայկոյի այն ընկերներին, որոնց նա գործի էր դրել քաղաքապետարանում». Երվանդ Վարոսյան
Դեկտեմբեր 22 23:07 2021

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լարված գիշեր է սպասում Հայկոյի այն ընկերներին, ընկերների կուրսեցիներին, կուրսեցիների սանիկներին, որոնց նա գործի էր դրել քաղաքապետարանում։
Նրանք այսօր ոչ միայն պիտի մոռանան դա, այլ կարողանան համոզել նոր վեզիրին, որ դեռ մանկուց են իմացել, թե Հայկոն հակահեղափոխական շիզիկ է, զզվել են նրանից, պարզապես նրա հետ ընկերություն էին անում, նրանից գործ-բան էին ստանում միայն նրա համար, որ Հայկոն մի օր գնա ու նրանք կարողանան դիմավորել նոր վեզիրին, լայնական կտրվածքով տեղավորվել նրա, այսպես ասենք, հոգու մեջ։
Հետաքրքիրը գիտե՞ք որն է։ Կարողանալու են։ Դե ընտանիք պահել, երեխա, բան-ման»: