Արմավիր» քկհ–ում սառնարանի hետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս


Արմավիր» քկհ–ում սառնարանի hետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս
Դեկտեմբեր 2 19:13 2021

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացուհի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։

Զննության արդյունքում սառնարանի hետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 


loading...