Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ (տեսանյութ)


Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ (տեսանյութ)
Դեկտեմբեր 2 13:50 2021

Ադրբեջանցիներն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, 12։00-ի սահմաններում կրակ են բացել Կարմիր շուկայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր շուկայի բնակիչներից մեկը։ 

«Ադրբեջանցիներն են սկսել կրակել փոքր տրամաչափի զենքերով, մերոնք պատասխան են տվել, մոտավորապես 10 րոպե են տևել կրակոցները, որից հետո դադարել է։ Գյուղի և տների ուղղությամբ չեն կրակել, ոչ ոք չի տուժել»,- նշեց Կարմիր շուկայի բնակիչը։ 

Նշենք, որ քիչ առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ լսվում են կրակոցների ձայները։ 



loading...