«Պարզ չի, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի՝ «Օմիկրոն» շտամի դեպքում»․ վարչապետ


«Պարզ չի, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի՝ «Օմիկրոն» շտամի դեպքում»․ վարչապետ
Դեկտեմբեր 2 11:27 2021

Այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։

«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված ունենք իրադրության որոշակի մեղմացում։ Մյուս կողմից սա որևէ բան չի նշանակում, քանի որ նոր «Օմիկրոն» անվանբ շտամ է հայտնաբերվել»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում նոր շտամ չի հայտնաբերվել։

«Հստակ չէ՝ այն ինչ ազդեցություն կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը և դեռևս պարզ չի, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի։ Հետևաբար առաջիկայում չպիտի թուլացնենք մեր զգոնությունը»,- նկատեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ հանրապետությունում, պատվաստման հետ կապված, շոշափելի արդյունք կա։



loading...