Հսկայական տուփեր, լուսավորություն և կանաչ-սպիտակ երանգներ. Ջիլ Բայդենի զարդարած Սպիտակ տունն ակնհայտորեն տարբերվում է նախորդ տարվանից (լուսանկարներ)


Հսկայական տուփեր, լուսավորություն և կանաչ-սպիտակ երանգներ. Ջիլ Բայդենի զարդարած Սպիտակ տունն ակնհայտորեն տարբերվում է նախորդ տարվանից (լուսանկարներ)
Դեկտեմբեր 2 00:37 2021

Սպիտակ տանն արդեն տիրում է տոնական սուրբծննդյան մթնոլորտը, որի հեղինակն առաջին տիկին Ջիլ Բայդենն է:

Ինչպես ներկայացնում է The New York Times-ը, այս տարի Սպիտակ տունն «ազատվել է» վառ կարմիր ճնշող գույնից, փոխարենը աչքի են ընկնում «կարմիր-սպիտակ-կանաչ երանգներով սուրբծննդյան գուլպաները՝ կախված բուխարուց, ընտանեկան լուսանկարները, ձեռագիր շնորհակալական երկտողերը և նվերների հսկայական պայծառ կարմիր տուփերը»:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ առաջին ընտանիքը ցանկացել է ընդգծել, որ նրանք ժողովրդի նման են: «Մեզ նման են: Նրանց տունը քո տունն է, պարզապես փոքր-ինչ մեծ է»,- գրում է պարբերականը:

Տան զարդարման համար պահանջվել է 1830 մետր ժապավեն, ավելի քան 300 մոմ, ավելի քան 10 000 խաղալիք և մոտ 78 750 տոնական լույս, որոնցով պատվել է Սպիտակ տունը:



loading...