«Ո՞նց եք պատկերացնում՝ իմ հեռախոսը տամ էս իշխանություններին՝ փորձաքննությա՞ն». Արթուր Վանեցյան


«Ո՞նց եք պատկերացնում՝ իմ հեռախոսը տամ էս իշխանություններին՝ փորձաքննությա՞ն». Արթուր Վանեցյան
Նոյեմբեր 25 13:20 2021

«Պատրաստվո՞ւմ եք մտնել դատարան, ո՞ւմ դեմ է լինելու Ձեր հայցը»,- դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին՝ հարցրին լրագրողները:

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Pegasus ծրագրով իրեն գաղտնալսել են:

«Հենց ներկայացնենք հայց, ասելու են՝ Ձեր հեռախոսը պետք է առգրավենք, նշանակենք փորձաքննություն: Ո՞նց եք պատկերացնում՝ իմ հեռախոսը տամ էս իշխահություններին, որ փորձաքննություն իրականացնեն ու կատարեն օբյեկտիվ քննությո՞ւն: Դա անհնարին է»,- ասել է պատգամավորը:

 


loading...