Ովքեր են Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաները.ցանկ


Ովքեր են Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաները.ցանկ
Նոյեմբեր 24 23:35 2021

Անցնող 2021 թվականը բավական ծանր տարի էր հայրենի պաշտոնյաների համար, նրանցից շատերը բողոքում էին, որ զրկվել են պարգևավճարներից և, ընդհանրապես, կատարած աշխատանքը չի համապատասխանում վարձատրության չափին:

Սակայն, դա չի խանգարում, որպեսզի հայրենի պաշտոնյաները հարստանան և թարմացնեն Նոր Հայաստանի ռեկորդները: Դիցուք՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՔՊ-ական ամենահարուստ պաշտոնյաների թոփ 10-յակը:

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 8,000,000.00 ԱՄՆ դոլար, 694,000.00 կանխիկ ԱՄՆ դոլար, 4,660,000.00 և 4,835,000.00 կանխիկ ՀՀ դրամ: ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարագրել է 30,000.00 և 11,999.00 ԱՄՆ դոլար, 9,797,090.00 և 2,000,000.00 ՀՀ դրամ:

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարագրել է 20,804.00 և 10,360.48 եվրո, 12,843,129.00 ՀՀ դրամ, 12,177.59 ԱՄՆ դոլար: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի բանկային հաշվի մնացորդները կազմում են 7,746,577.00 ՀՀ դրամ, 5,819.00 ԱՄՆ դոլար, 1,763,044.00 չեխական կրոնա: Կանխիկ դրամը՝ 3,000,000.00 ՀՀ դրամ, 205,000.00 ԱՄՆ դոլար, 9,000.00 եվրո, 74,000.00 չեխական կրոնա:

ՀԾԿՀ պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է 500,000.00 դրամի փոխառություն, 31,500.00 ԱՄՆ դոլար, 7,800,000.00 ՀՀ դրամ: Ընդհանուր՝ 12,831,285.90 ՀՀ դրամ: ՏՄՊՊՀ պետ Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է 10,500,000.00 ՀՀ դրամ, 6,500.00 ԱՄՆ դոլար: Ընդհանուր՝ 15,827,689.00 ՀՀ դրամ:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է 1,500,000.00 ԱՄՆ դոլարի բաժնային արժեթղթեր և 35,000,000.00 ՀՀ դրամի եկամուտ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը հայտարարագրել է 37,123.00 ԱՄՆ դոլարի ստացած և հանձնած փոխառություն, 7,364.00 ԱՄՆ դոլար, 450,000.00 ՀՀ դրամ: Կանխիկ դրամը կազմել՝ 15,000,000.00 ՀՀ դրամ և 15,000.00 դոլար:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտարարագրել է 14,668,256.00 ՀՀ դրամի եկամուտ, կանխիկ՝ 17,000.00 ԱՄՆ դոլար և 9,800,000.00 ՀՀ դրամ: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,150,473.00 ՀՀ դրամ: ՊԵԿ նախագահի մյուս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը որպես բանկային հաշվի մնացորդ հայտարարագրել է 804,137.34 ՀՀ դրամ, 18,709.96 ԱՄՆ դոլար: Եկամուտը կազմել է 13,158,000.00, 33,500,000.00 և 17,000,000.00 ՀՀ դրամ:

Աղբյուրը՝ ԼՈՒՐԵՐ.com



loading...