Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից


Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից
Օգոստոս 14 18:46 2026

Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Այս մասին 24News-ին հայտնում են Դատական դեպարտամենտից

 

Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ կապված ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով։

 

Հիշեցնենք, մայիսի 12-ին պետության սեփականություն էր դարձել Գուլոյանին և նրա կնոջը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող Առինջում գտնվող եւ դատական կարգով բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91 տոկոսը։

 

Ըստ մեղադրանքի՝ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։