Ո՞րն է պատվաստանյութերի առավելությունը տարած COVID-19-ի նկատմամբ


Ո՞րն է պատվաստանյութերի առավելությունը տարած COVID-19-ի նկատմամբ
Նոյեմբեր 2 18:15 2021

Կորոնավիրուսի դեմ ՌՆԹ պատվաստանյութերը զգալիորեն ավելի բարձր իմունիտետ են ապահովում, քան տարած վարակը։ Նման եզրակացությանն են հանգել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գիտնականները։ Այս մասին հաղորդվում է Morbidity and Mortality Weekly Report-ում:

Մասնագետները վերլուծել են մոտ 7000 մարդու հոսպիտալացման տվյալները։ Որոշվել է չպատվաստված մարդկանց թիվը, որոնց թեստը դրական է եղել COVID-19-ով հոսպիտալացումից ավելի քան 3 ամիս առաջ կրկնակի վարակման պատճառով, ինչպես նաեւ` մարդկանց թիվը, ովքեր ստացել են Pfizer կամ Moderna պատվաստանյութը, ում մոտ COVID-19-ը չի ախտորոշվել մինչեւ հոսպիտալացումը։ Պարզվել է, չպատվաստված մեծահասակները մոտ 5 անգամ ավելի շատ հոսպիտալացման կարիք են ունեցել, քան նրանք, ովքեր ստացել են պատվաստանյութը:

Ըստ գիտնականների՝ այս տվյալները ապացուցում են, որ պատվաստումն ավելի լավ պաշտպանություն է ապահովում COVID-19-ից, քան բնական իմունիտետը, որը ձեւավորվում է տարած վարակից հետո։

Տվյալների վերլուծությունը նաեւ ցույց է տվել, որ 65 տարեկանից բարձր մեծահասակների մոտ ՌՆԹ պատվաստանյութերը գրեթե 20 անգամ ավելի արդյունավետ են հոսպիտալացումների կանխման համար, քան իմունիտետը վարակվելուց հետո: Այդպես, ՌՆԹ պատվաստանյութերն առավելություն ունեն` նպաստելով հակամարմինների բարձր մակարդակներին, մինչդեռ COVID-19-ից ապաքինվողներն ակամարմինների ավելի ցածր մակարդակ ունեն, հատկապես, եթե նրանց մոտ մեղմ ախտանիշներ կամ վարակի ասիմպտոմատիկ ընթացք է եղել:



loading...