«Եթե դիմակն է պաշտպանելու մարդկանց վարակվելուց, ապա ինչո՞ւ են մարդիկ պատվաստվում». Գևորգ Գրիգորյան


«Եթե դիմակն է պաշտպանելու մարդկանց վարակվելուց, ապա ինչո՞ւ են մարդիկ պատվաստվում». Գևորգ Գրիգորյան
Նոյեմբեր 1 10:18 2021

ժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարի լույս բոլորին

 

 

Ըստ մեր «խելացի» կառավարիչների որոշման, այսօրվանից ԲՈԼՈՐԸ պետք է դիմակ կրեն նաև բաց տարածքներում:

 

Մի կողմ թողնենք, որ այս որոշումը ընդունվեց այն պատճառով, որովհետև «խելացիները» կարողացան «մարսել» իրենց ապիկարության #անուս լինելու պատճառով՝ կորոնավիրուսի հետևանքով 6000-ից ավելի մարդու մահը (պատերազմի մասին էլ չասեմ), բայց ունեմ երկու հիմնարար և տրամաբանական հարց և մեկ հարց-եզրակացություն՝

 

1. եթե դիմակն է պաշտպանելու մարդկանց վարակվելուց, ապա ինչու՞ են մարդիկ պատվաստվում (դիմակ կրելու պահանջը վերաբերվում է ԲՈԼՈՐԻՆ)

2. հիմա ո՞րն է իրականում կյանք փրկող միջոցառում՝ դիմակ կրելը թե՞ պատվաստումը

3. Ճի՞շտ եմ հասկանում, որ մարդիկ պետք է համ պատվաստվեն, համ դիմակ կրեն, իսկ ով չի պատվաստվել՝ համ թեստ հանձնի 14 օրը (10 կամ 7) մեկ անգամ ու համ էլ դիմակ կրի…

 

Հ.Գ. նման մոտեցումներով, եթե նույնիսկ անձամբ Հիպոկրատը պատվաստման քարոզ անի, միևնույնն է, ոչ մի դրական արդյունք չի լիելու

 



loading...