Գազ չի լինելու


Գազ չի լինելու
Հոկտեմբեր 21 00:12 2021

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին, ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի մի շարք համայնքների և շինությունների գազամատակարարումը:

 

«Կդադարեցվի Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի գազասպառողների, «Սեդուլ», «Սաէգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտներ գազամատակարարումը»,- հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

 



loading...