Թուրքը չէ՛ր. ովքե՞ր են Քարվաճառի իրական թալանչիները. ես կրակել եմ նրանց վրա. Արշակ Զաքարյան


Թուրքը չէ՛ր. ովքե՞ր են Քարվաճառի իրական թալանչիները. ես կրակել եմ նրանց վրա. Արշակ Զաքարյան
Հոկտեմբեր 20 22:54 2021

2020թ նոյեմբերի 15-ին պետք է հանձնվեր Քարվաճառը, հետո «կիրթ» Ալիևը հանկարծ որոշեց հայ ազգին լավություն անել և հետաձգեց մինչև ամսի 25-ը, իսկ իրականում հետաձգեց, քանզի ժամկետային զինծառայողները հրաժարվեցին լքեն դիրքերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Հայոց ազգային գվարդիայի հիմնադիր Արշակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ այս հայտարարության հաջորդ օրը՝ նոյեմբերի10-ին, Քարվաճառի բոլոր կոմունիկացիոն միջոցներն անջատվել են։

«Դա էլ հո թուրքը չարե՞ց, հեռախոս, լույս, այնպիսի մթնոլորտ ստեղծվեց, որ մարդիկ սովորական կապ չունենան իրար հետ։

Այնուհետև Վարդենիսից հայկական, կրկնում եմ, հայկական հրոսակախումբը բաց թողնվեց Քարվաճառի վրա, մտան կամազներով սկսեցին թալանել մեր հայերի տները,իմ տունը նույնիսկ պարկետը, զուգարանի կոնքամանով ամեն ինչ պոկած տարած էր», -ասել է Զաքարյանը՝ ավելացնելով, թե շատ արագ բրիգադները մտան Քարվաճառ ու թալանեցին մարդկանց։

Բանախոսի փոխանցմամբ՝ թալանաչիներն այդ ընթացքում ծառերն են կտրել, ճանապարհներն են փակել, իսկ գեներալներն էլ առաջինը փախան այնտեղից, իսկ ու եթե մնար ժողովրդին, ապա Քարվաճառը չէր հանձնվի։

Մանրամասները՝ տեսանյութում։



loading...