Նորքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է բարդության «1 Բիս» կանչ


Նորքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է բարդության «1 Բիս» կանչ
Հոկտեմբեր 19 20:25 2021

Հոկտեմբերի 19-ին` ժամը 17:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։



loading...