Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը


Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը
Հոկտեմբեր 19 10:55 2021

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։

Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ու գրել.

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:

 
 

Շնորհավո՛ր, իմ հերոս ու  հրետանավոր որդի»։



loading...