Ինչ իրավիճակ է այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծում. մանրամասներ


Ինչ իրավիճակ է այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծում. մանրամասներ
Հոկտեմբեր 15 22:55 2021

Արցախա-ադրբեջանական սահմանին օրվա ընթացքում իրավիճակը, չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, կայուն է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

«Իմ տեղեկություններով՝ իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում այսօր կայուն է եղել՝ չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, բայց ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում եմ դիմել Պաշտպանության բանակ»,- հայտնելէ Ավանեսյանը:

Կայքը նշում է, որ տեղեկատվություն ստանալու նպատակով Պաշտպանության բանակի հետ կապ հաստատել չի հաջողվել: