Ես այս պաշտոնում ճիշտ ընտրություն եմ․ Մակունց


Ես այս պաշտոնում ճիշտ ընտրություն եմ․ Մակունց
Սեպտեմբեր 23 14:07 2021

ԱՄ -ում Հայաստանի նոր դեսպան Լիլիթ Մակունցը մեծ ցանկություն ունի առաջ մղել և զարգացնել կապերը Երևանի և Վաշինգտոնի միջև: Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունից Al Arabiya English-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Լիլիթ Մակունցը ՝ ԱՄՆ-ում ՀՀ առաջին կին դեսպանը։ Նա ներկայացրեց իր նպատակներն ու հավակնությունները՝ որպես իր երկրի նոր դեսպան, գրում է Al Arabiya-ն:

37-ամյա երիտասարդ կինը Վաշինգտոն է եկել այն բանից հետո, երբ աշխատում էր՝ որպես Հայաստանի խորհրդարանում մեծամասնության ղեկավար և որպես մշակույթի նախարար: Հայաստանը վերջին տարիներին տնտեսական բում էր ապրում, սակայն կորոնավիրուսային պանդեմիան և Ադրբեջանի հետ պատերազմը խոչընդոտեցին այդ աճին։

 
 

«Մենք պատերազմից դեռ վերականգնվում ենք, հոգեպես և տնտեսապես», -ասաց Մակունցը, գրում է պարբերականը:

Մակունցն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը լուծելու լավագույն միջոցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որում համանախագահում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը:

«Համանախագահները շատ դրական են գնահատել խմբի աշխատանքը և լուծման հասնելու անհրաժեշտությունը»,-ասել է նա:

«Մակունցը բարձր գնահատեց պատերազմից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունները`ռազմագերիների վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ:

«1994 թվականին, երբ մենք հաղթեցինք Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում, մենք վերադարձրեցինք բոլոր ռազմագերիներին: Այժմ Ադրբեջանի համար ամոթալի է շարունակել հայ ռազմագերիների պահումը», - ասել է Մակունցը:

Կան նաև հայեր, ովքեր տեղահանվել կամ ստիպված են եղել փախչել ադրբեջանական զինյալների հետապնդումներից անցած տարվա պատերազմի ընթացքում:

«Մենք միջազգային օգնություն չենք խնդրում այս հարցում, և դա հայկական հարց է», - ասել է Մակունցը և հավելել, որ փոխարենը տնտեսական և անվտանգության աջակցություն է խնդրում՝ խաղաղության և Ադրբեջանի հետ սահմանազատման տեսքով: «Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ։ Եվ անցյալ տարվա պատերազմից հետո մենք որոշեցինք, որ մենք պետք է ավելացնենք մեր դիվանագիտական ​​ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում»:

Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ և ընդդիմադիր օրենսդիրներ քննադատել են կարիերայի դիվանագետ Ներսեսյանին քաղաքական նշանակումով փոխարինելու Փաշինյանի քայլը: Այնուամենայնիվ, Մակունցն ասում է, որ քաղաքական նշանակումներ կատարվում շատ երկրներում, և որ իր աշխատանքը կապացուցի, որ ինքը ճիշտ ընտրություն է, գրում է Al Arabiya-ն:



loading...