«Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու». Սոֆյա Հովսեփյան


«Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու». Սոֆյա Հովսեփյան
Սեպտեմբեր 23 10:07 2021

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու...
Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ և չեն պատվաստվելու...
Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել...
Դպրոց կա միանգամից 5-10 ուսուցիչ դիմում կգրի...
Գործատուին եք տուգանելո՞ւ: Է տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները և երկիրը հասցրեք վերջնական կործանման...
Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի, այն պարագայում, որ այսօր մանկավարժության դեֆիցիտ է, արդեն աղետալի է...
Սա հակապատվաստումային քարոզ չի, այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում...
Հետո չասեք՝ չգիտեինք...»:

 


loading...