Էս նկարին մենակ նայես ու էլ ոչ մի բան չգրես, hանգիստ լինես, որ Վրեժի վրեժը լուծող սերունդ մեծանալու ա


Էս նկարին մենակ նայես ու էլ ոչ մի բան չգրես, hանգիստ լինես, որ Վրեժի վրեժը լուծող սերունդ մեծանալու ա
Սեպտեմբեր 23 00:50 2021
Էս նկարին մենակ նայես ու էլ ոչ մի բան չգրես։ Հանգիստ լինես, որ Վրեժի վրեժը լուծող սերունդ մեծանալու ա։
Շատ հաճախ խաղաղասերներն ասում են՝ այդպես մի դաստիարակեք երեխաներին, թշնամանք եք սերմանում նրանց մեջ և այլն, և այլն։ Հա, ինքս էլ շատ կուզեի, որ մեր երեխաներն էլ խաղաղ երկնքի տակ ապրեին, զենքերով էլ չխաղային ու չիմանային ինչ բան ա թշնամին, բայց ախր մենք չենք ընտրել մեր թշնամում, թշնամին ա մեզ ընտրել։ Բոլորս էլ կուզեինք, մեր երեխաներն էլ ֆրանսիացու ու բելգիացու երեխաների պես մեծանային, բայց մի հատ ձեր կողքերը նայեք։ Մենք էս տարածաշրջանում իրավունք ունե՞նք խաղաղասեր մեծանալ։
Շիրազի ասածը առավել քան արդիական ա.
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ»:
Այն մարդը, ով կասի, որ պետք չի երեխաներին մանկուց այսպես դաստիարակել, նա կամ չգիտի պատմություն, կամ լավ էլ գիտի և իր դրսի տերերի հրամանն է կատարում։



loading...