Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը


Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը
Սեպտեմբեր 16 13:34 2021

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Դուշանբե քաղաքում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի  նիստը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանդիպմանը ներկա էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից։

Նշվում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի  անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հիմնախնդիրները և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները: Քննարկման ամենակարևոր հարցերից էր Աֆղանստանի իրավիճակը և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

Նիստում Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը 2021-2022թթ.-ի համար և Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է երկրի իրականացնելիք առաջնահերթությունները:



loading...