Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր կլինեն․ Կառավարությունը հաստատեց նախագիծը


Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր կլինեն․ Կառավարությունը հաստատեց նախագիծը
Սեպտեմբեր 16 13:14 2021

Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում հաստատեց Ամանորի հանգստյան օրերը կրճատելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։

Ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։