«Ուշադիր լսեք այս ելույթը». Արմեն Աշոտյան


«Ուշադիր լսեք այս ելույթը». Արմեն Աշոտյան
Սեպտեմբեր 14 18:44 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Ուշադիր լսեք այս ելույթը և ելույթի վերջում Ազգային ժողովի նախագահի աթոռին թառած էակի մեկնաբանությունը: Դնում եմ մի կողմ այն փաստը, որ սույն կիսագրագետը հանդգնում է իրենից մի քանի գլուխ կիրթ ու գիտակ մարդկանց «գիրք կարդալու» խորհուրդ տալ:

Աննա Մկրտչյանն իր ելույթում նկարագրել է, թե ինչպես են խոշտանգում հայ գերիներին ադրբեջանական բանտերում: Ու դրան ի արձագանք՝ նախագահող թյուրիմացությունն այդ նկարագրութունն անվանում է «հորինված տեսարաններ»:

Իրավիճակի ողբերգականությունը կայանում է նրանում, որ Աննա Մկրտչյանն ընդամենը կարդացել էր և ելույթում մեջբերել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներից փաստագրված հատվածներ:

Նորմալ հայի գլխի կափարիչը թռնում է այն փաստից, որ Հայաստանի օրենսդիր մարմնի ոչ բարով ղեկավարը մեր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած ու փաստարկված տեղեկատվությունն անվանում է «հորինված տեսարան»:

Ու բացարձակ կապ չունի, թե այդ հայտարարությունը տգիտության թե դավաճանության արդյունք է: Որովհետև պատկերացրեք, թե ՄԻՊ-ի և մի շարք իրավապաշտպանների հսկայական աշխատանքը մեր տղաներին ադրբեջանական բանտերից ազատելու և թուրք հրոսակներին պատժելու ուղղությամբ, միջազգային կառույցներին նրանց կողմից ուղղվող ահազանգերն ու զեկույցներն ինչ արձագանքի կարող են արժանանալ միջազգային կառույցներում, եթե քո սեփական երկրի հունական ափերում ուղղեղը մինչև վերջին ծալքը տժժցրած խորհրդարանի խոսնակը նման գնահատական է հնչեցնում:

Դուք էս ո՞վ եք»:

 

 



loading...