Արմագեդոնը նոր է սկսվում, Ալիևը Որոտանում անակնկալներ է պատրաստում. Վան Համբարձումյան


Արմագեդոնը նոր է սկսվում, Ալիևը Որոտանում անակնկալներ է պատրաստում. Վան Համբարձումյան
Սեպտեմբեր 13 19:25 2021

Ենթադրենք` ՀՀ-ն Իրանից որոշ զինամթերք է ստանում, ու այդ ամբողջ ապրանքն անցնելու է Որոտանի, ըստ ՀՀ ԱԱԾ-ի` Էյվազլիի հատվածով, որտեղ այսօր կա Ադրբեջանական ոստիկանական հենակետ, ու ձեր կարծիքով Ադրբեջանը հանգիստ նստելու է նայի, թե ինչպե՞ս է ՀՀ-ն զենք ստանում Իրանից։ Ադրբեջանական կողմը հանգիստ կարող է բռնագրավել այդ ապրանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ Արցախի առաջին պատերազմից հետո Ադրբեջանում շատ հայ հրամանատարներ, որոնք ծառայում են Սյունիքի տարբեր զորամասերում, գտնվում են հետախուզման մեջ։ «Ենթադրենք մարդն իր ընտանիքով եկել է Երևան՝ հանգստի, վերադառնալիս դարձյալ անցնում է այդ հատվածով, որտեղ ադրբեջանցի ոստիկանը հանգիստ կարող է ձերբակալել այդ հրամանատարին եւ ուղարկել Բաքու, որտեղ նրան կդատեն ամենադաժան ձևով։ Այս ամենը դեռ սկիզբն է ու ծաղիկներն են, Ադրբեջանն օգտագործելու է ցանկացած գործիքակազմ, որպեսզի Հայաստանում խժդժություն առաջացնի, որպեսզի հավելյալ անգամ ազդի ՀՀ իշխանությունների վրա։ «Արմագեդոնը» դեռ նոր է սկսվում»,- ասել է բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։