«Հենց ապացուցենք, որ Նիկոլը շպիոն է, նրա բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում են». Աղասի Ենոքյան


«Հենց ապացուցենք, որ Նիկոլը շպիոն է, նրա բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում են». Աղասի Ենոքյան
Սեպտեմբեր 13 20:30 2021

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես մխիթարանք պետք է նշել, որ հետնիկոլյան շրջանում հենց ապացուցենք, որ Նիկոլը շպիոն է, ապա, ըստ միջազգային իրավունքի, նրա բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում են։ Դրա համար պետք է.

ա/ գալ հետնիկոլյան շրջան, այսինքն՝ հեռացնել Նիկոլին,

բ/ դատարանով ապացուցել, որ նա շպիոն է,

գ/ ստեղծել համապատասխան քաղաքական իրավիճակ, որտեղ կգործեն միջազգային իրավունքի այդ դրույթները:

Ի դեպ, նաև՝

դ/ խորհրդարանը պետք է խուսափի Նիկոլի դավաճանական պայմանավորվածությունները հաստատելուց, քանի որ այդ դեպքում և՛ չեղարկումն է ավելի դժվար լինելու, և՛ խորհրդարանականներն են դառնում համաշպիոններ»։

 
Աղբյուրը` Աղասի Ենոքյան


loading...