Խորհուրդ կտամ ադրբեջանական անձնագրերով մարդանց թույլ տաք մասնակցել ընտրություններին, այնտեղ ձեր առաջնորդը ահագին ձայն ունի.Մամիջանյանը՝ ՔՊ-ին


Խորհուրդ կտամ ադրբեջանական անձնագրերով մարդանց թույլ տաք մասնակցել ընտրություններին, այնտեղ ձեր առաջնորդը ահագին ձայն ունի.Մամիջանյանը՝ ՔՊ-ին
Սեպտեմբեր 13 18:38 2021

Խորհուրդ կտամ թույլ տաք ադրբեջանական անձնագրերով անձանց մասնակցել հաջորդ ընտրություններին, այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայն կհավաքի: Այս մասին այսօր ԱԺ նիստին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին.

«Դուք խոսում եք ընտրությունների մասին, բայց եթե այսպես շարունակեք, Սյունիքի մի քանի գյուղի բնակիչներ հաջորդ ընտրություններին մասնակցելու են վիզայով։

Ինչպես հասկացա՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եք նախաձեռնում, խորհուրդ կտամ ադրբեջանական անձնագրերով մարդանց թույլ տաք մասնակցել ընտրություններին, այնտեղ ձեր առաջնորդը ահագին ձայն ունի»,–ասաց Մամիջանյանը:



loading...