Հարցրեք երկրի թիվ մեկ աներձագից, թե ինչպես է նրա ծնոտը՝ ոտքով փայլուն հարվածը ստանալուց հետո


Հարցրեք երկրի թիվ մեկ աներձագից, թե ինչպես է նրա ծնոտը՝ ոտքով փայլուն հարվածը ստանալուց հետո
Սեպտեմբեր 13 15:09 2021

Եթե որեւէ մեկին թվում է, որ ֆիզիկական ուժով հնարավոր է վախեցնել ՀՅԴ որեւէ անդամի, ես չեմ խոսում ԱԺ պատգամավորի կամ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի մասին, նա չարաչար սխալվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Դաշնակցականները ամեն ինչ տեսել են: Մենք մեր մի քանի հարյուր ընկերների կյանքի գնով ազատագրել էինք եւ վերջին ակնհայտորեն դավաճանված պատերազմում փորձում էինք պաշտպանել ՀՀ տարածքները: Նույնիսկ բանտերը, քրեական գործերը, որ հատորներով փորձում են սարքել ՀՅԴ-ականների նկատմամբ, չի աշխատելու:

Երբ 7-8 հոգով հարձակվում են մեկի վրա, իմ երիտասարդության տարիներին դա անբարոյականության գագաթնակետն էր, երբ տղաների կռվում փորձում էին մեկին ծեծել մի քանի հոգով: Երբ 8 հոգով հարձակվում են մեկի վրա, եւ եթե այդ մեկը նույնիսկ մի անգամ խփում է, ուրեմն նա է հաղթողը, ոչ թե այդ 8 շնագայլերը կամ շակալները: Դրա ապացույցը կարող եք հարցնել երկրի թիվ մեկ աներձագից, թե ինչպես է նրա չանը, նրա ծնոտը՝ ոտքով փայլուն հարվածը ստանալուց հետո: Եվ արդյոք հունաստանի այդ գերթանկարժեք կլուբում իր ղեկավարի հետ նա բուժում էր իր վնասված ծնոտը, թե ոչ»,-ասաց Բագրատ Եսայանը՝ վստահեցնելով, որ վաղ թե ուշ դրա պատասխանը լինելու է: