Նոր ԱԺ-ում «էքշնի» և հայհոյանքի պակաս չի լինելու, բայց ես պնդում եմ հրավիրել արտակարգ նիստ ու քննարկել սահմանային վիճակը․ Նաիրա Զոհրաբյան


Նոր ԱԺ-ում «էքշնի» և հայհոյանքի պակաս չի լինելու, բայց ես պնդում եմ հրավիրել արտակարգ նիստ ու քննարկել սահմանային վիճակը․ Նաիրա Զոհրաբյան
Հուլիս 30 12:59 2021

Առաջիկայում Մոսկվայում սպասվում են բավականաչափ ծանր բանակցություններ, իսկ այս արտահերթ նիստի «էքշնը» ՔՕ-ում փոփոխությունն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացում, հասկանում եմ՝ ինչի համար է արվում, որովհետև նոր խորհրդարանում «էքշնի» և հայհոյանքի պակաս չի լինելու։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ինքն առաջարկել էր արտակարգ նիստ հրավիրել սահմանային իրավիճակը քննարկելու համար։

«Ասել, թե Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները, մեծ բլեֆ է։ Դա թողնում եմ մեծամասնության և նոր ընդդիմության փոխադարձ կոնֆլիկտին, բայց ես պնդում եմ, որ պետք է անպայմանորեն հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԶՈւ, ՊՆ ղեկավարներին, և, անհրաժեշտության դեպքում, փակ ձևաչափով քննարկել ստեղծված իրավիճակը»,-ասաց նա՝ կարևորելով սպասվող բանակցությունները։

«Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հիմա կոնսոլիդացվելու, միասնական, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է, իսկ հայհոյանքը քրեականացնելու համար հաջորդ խորհրդարանի «էքշնները» նվազեցնելու համար ժամանակ կգտնեք։ Մեր պետականությունը, սահամնները վտանգված են, Ադրբեջանն ամեն օր խախտում է բանավոր և գրավոր բոլոր պայմանավորվածությունները։ Հրավիրենք հրատապ նիստ, քննարկենք այդ կարևոր հարցը, իսկ հայհոյանքի քրեականացում դեռ կհասցնեք»,-հայտարարեց պատգամավորը։