Երկրաշարժ Գեղարքունիքի մարզում. բնակիչները պատմում են՝ ուժեղ ցնցում են զգացել


Երկրաշարժ Գեղարքունիքի մարզում. բնակիչները պատմում են՝ ուժեղ ցնցում են զգացել
Հուլիս 29 21:59 2021

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մոտ 30 րոպե առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բնակիչները ArmLur.am-ի թղթակցին պատմեցին, որ երկու անգամ ուժեղ ցնցում են զգացել ու անմիջապես դուրս են վազել։

Այս պահին  բնակիչները գտնվում են դրսում։

Հավելենք, որ այս պահին ԱԻՆ-ը դեռ պաշտոնական տեղեկություն չի հաղորդել, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ այս պահին ճշտումներ են իրականացնում։