Դիմակավորված ԱԱԾ-ականեր, ստուգվող մեքենաներ, խցանում․ ինչ է կատարվում քաղաքում


Դիմակավորված ԱԱԾ-ականեր, ստուգվող մեքենաներ, խցանում․ ինչ է կատարվում քաղաքում
Հուլիս 21 23:32 2021

Այս պահին քաղաքի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, Կարապի լճի` Հյուսիսային պողոտայի դիմաց գտնվող տարածքում` Թումանյան փողոցի վրա, անհասկանալի լարված իրավիճակ է։ Այս մասին գրում է 168.am-ը։

Դիմակավորված զինված ուժայինները բլոկ-պոստ են տեղադրել այդ հատվածում, ստուգում են փողոցի այդ հատվածով անցնող տառացիորեն բոլոր մեքենաներն ու մարդկանց։ Ստուգում են փաստաթղթերը, բացում մեքենաների բեռնախցիկները, որոշ մարդկանց ու մեքենաների հետևից անգամ գնում են։ Խայտառակ խցանում է, և որևէ մեկը որևէ բացատրություն չի տալիս։ Տարածքում կան ԱԱԾ աշխատակիցներ, ոստիկաններ, ուժային այլ կառույցների աշխատակիցներ։
 
Irakanum.am-ը ոստիկանության լրատվականից փորձեց ճշտել, թե ինչ է կատարվում և ինչու են ստուգվում մեքենաները։ Նշենք, որ ստուգվում են նաև մարզերից Երևան մտնող բոլոր մեքենաները։
Ոստիկանության լրատվականից մեզ ասացին, թե ուժեղացված ծառայություն են իրականացնում։


loading...